ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Լևոն Տեր-Պետրոսյան. «Իշխանությունն, ըստ էության, բացեիբաց ասում է` շատ էլ լավ ենք արել, որ մարտի 1-ին ժողովրդին գնդակահարել ենք, պետք լինի` էլի կանենք»
16:01, 01.03.2015 | mamul.am
3933 | 3

«Ավազակապետական իշխանությունները բոլոր բռնապետություններին հատուկ ցինիզմով չեն թաքցնում, որ թքած ունեն քաղաքացիների պահանջների ու ընդդիմադիրների օրենսդրական նախաձեռնությունների, միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձևերի վրա: Նման պահվածքով նրանք, ըստ էության, բացեիբաց ասում են` շատ էլ լավ ենք արել, որ մարտի 1-ին ժողովրդին գնդակահարել ենք, պետք լինի` էլի կանենք: Եթե նրանք բացահայտեին իրենց իսկ ոճրագործությունն ու պատժեին մեղավորներին, ապա դրանից հետո իրավապահներն այլևս երբեք չէին ենթարկվի նրա հրամաններին ու բռնապետությունը կփլուզվեր: Բոլոր բռնապետություններն էլ ուզում են մոռացության մատնել իրենց ոճրագործությունը: Ներկայիս իշխանության օրոք ոչ մարտի 1-ի, ոչ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունները չեն բացահայտվելու, բայց սա չի նշանակում, թե պետք է հուսահատվել ու թևաթափ լինել: Պետք է զանգվածային միջոցառումներ կազմակերպել, քանզի մոռանալ` նշանակում է` ներել, իսկ մոռացված ոճրագործությունը ծնում է նորը»,- Ազատության հրապարակում հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Դիմելով հավաքվածներին` նա գործնական առաջարկ արեց, այն է` հանրահավաքի մասնակիցների անունից 2008թ. մարտի 1-ը հռչակել հիշատակի ու բողոքի օր: Այնուհետ հորդորեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին այդ օրը Պետական տոների ու հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու նախաձեռնությամբ հանդես գալ ԱԺ-ում: Հավաքվածների համաձայնությունը ստանալով` ՀՀ առաջին նախագահը հայտարարեց. «Այսուհետ մարտի 1-ը դառնալու է հիշատակի ու բողոքի օր` անկախ նրանից` ԱԺ-ն կընդունի, թե ոչ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր