ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+19 °C
ՀԱԿ առաջնորդ. «Շատ ուզեն` կարող են ծննդականս էլ կեղծել ու ինձ մեղադրել Ավարայրի ճակատամարտը տանուլ տալու համար»
16:41, 01.03.2015 | mamul.am
4661 | 3

«Քննադատությունից զգուշանալու կամ պիտակավորվելու մտավախություն չունեմ, քանզի քննադատներիս կողմից արժանացել եմ բոլոր պիտակներին, էլ պարտվողական, էլ հրեա-մասոնական, էլ ազգի դավաճան, էլ թուրքամետ, թուրք և այլն: Դրանք ստացել եմ հետևյալ, այսպես ասած` մահացու մեղքերիս համար, որ իբր տեղյակ չեմ եղել Շուշիի ազատագրմանը, որ չեմ զարգացրել 93-94թթ պատերազմի հաջողությունները, որ հայկական կողմի հաղթանակած պահին համաձայնել եմ կնքել 94թ. մայիսի զինադադարը, որ ԼՂՀ լուծումը համարել եմ խաղաղ ճանապարհով, բանական զիջումների միջոցով, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագիրը քննադատելով չուզողություն եմ անում ու խափանում եմ Ծովից ծով Հայաստանի կերտման` համարյա թե կպած գործը»,- Ազատության հրապարակում հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա նաև հավելեց. «Փառք Աստծո, որ քննադատներիս երևակայությունն առայժմ չի հերիքել ինձ մեղադրելու Ավարայրի ճակատամարտը տանուլ տալու համար, թեկուզ այս միակ դեպքում ես ալիբի ունեմ. 451թ. այնքան էլ ծնված չեմ եղել, բայց դա ևս կարող է չօգնել այս երկրում, եթե շատ ուզեն` ծննդականս էլ կկեղծեն ու ԱԺ-ն կվավարեցնի կեղծիքը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր