ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Արոնյանը կրկին նահանջել է
11:06, 02.03.2015 | mamul.am
2316 | 0
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների միջազգային նոր վարկանիշները` 2015 թվականի մարտի 1-ի դրությամբ: Ցավոք, մեր առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը նահանջել է 1 հորիզոնականում և այժմ եզրափակում է լավագույն տասնյակը՝ 2770 միավորով։ Վարկանշային աղյուսակը շարունակում է գլխավորել Մագնուս Կարլսենը՝ 2863 միավորով։ 100 լավագույն գրոսմայստերների ցուցակում ընգրկվել են մեր շախմատիստներից ևս 4-ը։ Հրանտ Մելքումյանը 64-րդն է, Տիգրան Պետրոսյանը՝ 71-րդը, Գաբրիել Սարգսյանը՝ 74-րդը, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 90-րդը: Ներկայացնում ենք լավագույն շախմատիստների տասնյակը՝
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)` 2863 միավոր
2. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)` 2802 միավոր
3. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2798 միավոր
4. Վեսելին Թոփալով (Բուլղարիա)՝ 2798 միավոր
5. Ալեքսանդր Գրիշչյուկ (Ռուսաստան)` 2794 միավոր
6. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2791 միավոր
7. Անիշ Գիրի (Հոլանդիա)` 2790 միավոր
8. Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2788 միավոր
9. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2783 միավոր
10. Լևոն Արոնյան (Հայաստան)` 2770 միավոր:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր