ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Հայաստանի մինչև 15 և 14 տարեկանների հավաքականները մեկնեցին Կիպրոս
22:35, 02.03.2015 | mamul.am
2598 | 0

Մարտի 2-ին Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը՝ Մարկ Լելևրի գլխավորությամբ, և Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը՝ Դանիել Բրեարի գլխավորությամբ, մեկնեցին Կիպրոսի Այանապա քաղաք՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին:

Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը մարտի 3-ին կմրցի Վրաստանի, մարտի 4-ին՝ Կիպրոսի և մարտի 6-ին՝ ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականի հետ:

Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը մարտի 4-ին կմրցի Վրաստանի, իսկ մարտի 6-ին՝ Կիպրոսի հավաքականի հետ:

Մեր թիմերը Կիպրոս են մեկնել հետևյալ կազմերով.

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր