ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Քաղաքական գործիչներ, որոնք սպանվել են Պուտինի ղեկավարման տարիներին. «Բլումբերգ»
19:36, 03.03.2015 | mamul.am
7365 | 3

Ամերիկյան «Բլումբերգ» գոծակալությունն անդրադարձել է ընդդիմադիր ռուս գործիչ Բորիս Նեմցովի սպանությանը՝ նշելով, որ ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարման օրոք սա առաջին նմանատիպ դեպքը չէ: Աղբյուրը նշում է, որ ռուս մի շարք այլ գործիչներ նույնպես արժանացել են Նեմցովի «բախտին»՝ իրենց քաղաքական հայացքների և գործունեության պատճառով:

«Հարկ է նախևառաջ հիշատակել Ռուսաստանի արևելքում գտնվող Մագադան շրջանի նահանգապետ Վալենտին Ցվետկովին, ով սպանվեց 2002թ. հոկտեմբերին՝ Պուտինի նախագահության առաջին շրջանում: Դրանից հետո Մոսկվայի դատարանը 2011թ. մարտին Բաբակեխյանին մեղավոր ճանաչեց այդ հանցագործության համար և դատապարտեց 19 տարվա ազատազրկման: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ցվետկովի սպանության պատճառը վերջինի և այդ շրջանի գործարարների միջև առկա տարաձայնություններն էին և կաշառակերությունը:

Նմանատիպ դեպք գրանցվեց նաև այդ նույն տարվա օգոստոսին, երբ սպանվեց Բորիս Բերեզովսկու գլխավորած «Ազատական Ռուսաստան» կուսակցության անդամ և ՌԴ խորհրդարանում բյուջեի ղեկավարման հարցերով ստեղծված հանձնաժողվի նախագահի տեղակալ Վլադիմիր Գոլովլյովը՝ շան հետ զբոսանքի դուրս եկած ժամանակ: Սակայն ամենաուշագրավն այն է, որ հենց այդ շրջանում Գոլովլյովը ներքաշված էր կոռուպցիոն սկանդալի մեջ և նրան մեղադրում էին փողերի լվացման համար: Նրա մահվանից հետո սակայն դեպքի առիթով ոչ մի կասկածյալ չհայտնաբերվեց:

Հաջորդ տարվա՝ 2003թ. մարտին արդեն քաղաքական սպանությունների հաջորդ զոհը դարձավ Սերգեյ Յուշենկովը, ում սպանեցին իր բնակարանի մուտքի մոտ: Յուշենկովը Բերեզովսկու հիմնադրած «Ազատական Ռուսաստան» կուսակցության համանախագահն էր: Նրա մահվանից հետո ՌԴ Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Յուշենկովը Պետդումայի պատգամավորներից 53-րդն է, որին սպանել կամ ով ինքնասպանության փորձ էր կատարել: Յուշենկովի սպանության առիթով 4 մարդ ձերբակալվեց, որոնց թվում էր նաև «Ազատական Ռուսաստան»-ի հակառակորդ կուսակցության ղեկավար Միխայիլ Կոնդայովը:

Նույն տարվա հուլիսին սպանվեց նաև «Նովայա Գազետա» ընդդիմադիր թերթի լրագրող Յուրի Շչեկոչիխինը, ով ուսումնսիրություններ էր անցկացնում երկրում զանգվածային կաշառակերության դեպքերի վերաբերյալ: Նրա գործընկերների հավաստմամբ՝ Յուրին մահացել էր թալիումի թունավորումից, սակայն 2009թ. Մոսկվայի դատարանը այդ գործը կարճեց՝ նշելով, որ այն ավարտին հասցնելու համար բավարար ապացույցներ չկան:

Այնուհետև՝ 2004թ. հուլիսին Մոսկվայի իր գրասենյակում սպանվեց «Ֆորբես» ամսագրի ռուսական հրատարակության խմբագիր և Չեչնիայում տեղի ունեցած մի շարք հանցագործությունների հետազոտության գործով զբաղվող լրագրող Պոլ Կլեբնիկովը՝ դառնալով Պուտինի ղեկավարման օրոք սպանված 11-րդ լրագրողը:

2006թ. արդեն քաղաքական սպանությունների հաջորդ զոհը դարձավ ՌԴ Կենտրոնական բանկի փոխնախագահ Անդրեյ Կոզլովը, ով ներգրավված էր փողերի լվացման գործով հետաքննության գործընթացի մեջ:

Այդ նույն տարում շատ մեծ աղմուկ բարձրացրեց նաև լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանությունը, ով ուսումնասիրում էր Չեչնիայում մարդու իրավունքների խախտումների դեպքերը: Պոլիտկովսկայան Պուտինի հիմնական քննադատներից մեկն էր, ով նաև «Պուտինի Ռուսաստանը. կյանքը չհաջողված ժողովրդավարության պայմաններում» խորագրով գիրք էր հրապարակել: Պոլիտկովսկայային սպանել էին իր բնակարանի մոտ՝ ՌԴ նախագահ Պուտինի ծննդյան տարեդարձին: Պոլիտկովսկայայի հետ աշխատող լրագրողուհիներից մեկն էլ՝ Նատալիա Եստեմիրովան, սպանվեց 2009թ.՝ Գրոզնիում՝ ծավալած հասարակական գործունեության համար:

2009թ. նաև լայն քննարկումների առիթ հանդիսացավ փաստաբան Սերգեյ Մագնտիսկու սպանությունը՝ դատավարություններից մեկի ժամանակ»,- նշում է պարբերականը՝ հավելելով, որ ՌԴ-ում քաղաքականության սպանությունների ցուցակը վերջերս եզրափակեց ՌԴ նախագահի հիմնական քննադատներից մեկը՝ ընդդիմադիր ռուս գործիչ Բորիս Նեմցովը:

Հիշեցնենք, որ 55-ամյա քաղաքական գործչին սպանել են փետրվարի 28-ին՝ առնվազն 6 հրազենյաին կրակոց արձակելով նրա վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր