ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Մերձավոր Արևելքում լարվածության հետևանքով նավթի գներն աճում են
11:06, 06.03.2015 | mamul.am
3934 | 0

Միջազգային շուկայում նավթի գների աճ է գրանցվել` պայմանավորված Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի հետևանքով ներդրողների մտավախությունների հետ:

Առավոտյան լոնդոնյան բորսայում եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելի արժեքն ավելացել է 0,88%-ով` հասնելով 61,01 դոլարի: Ամերիկյան «WTI» մակնշման նավթի 1 բարելը գնահատվել է 51,14 դոլար` 0,75-ով ավել:

Լիբիայի ազգային նավթային ընկերությունն իր 11 նավթահանքում ֆորս-մաժորային դրություն է հայտարարել` ռազմական բախման հետևանքով: Վերլուծաբանների տվյալներով` չդադարող մարտերի հետևանքով երկում նավթի արդյունահանումը կրճատվել է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր