ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
ՀՀ տարածքում հանցագործություն կատարած ՌԴ քաղաքացին ՀՀ օրենքներով նախատեսված պատասխանատվությունից կխուսափի, եթե հասցնի իրեն գցել ռուս սահմանապահների ձեռքը
13:01, 06.03.2015 | mamul.am
2129 | 0
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքը բնաջնջած Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը հանձնելու պահանջի մերժումը, փաստորեն, կնշանակի, որ Հայաստանի տարածքում գերակա իրավական ուժ ունի Ռուսաստանի սահմանադրությունը: Ըստ էության, այնպես է ստացվում, որ Հայաստանի տարածքում ցանկացած հանցագործություն կատարած Ռուսաստանի քաղաքացին կարող է խուսափել ՀՀ օրենքներով նախատեսված պատասխանատվությունից, եթե հասցնի իրեն գցել ռուս սահմանապահների ձեռքը կամ Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմակայանի օբյեկտներից որևէ մեկը՝ ռուս հրամանատարներն իրավունք չունեն իրենց համաքաղաքացիներին հանձնել այլ երկրների իրավապահներին: Առավել ևս, եթե այդ այլ երկրի իրավապահներն ամենևին էլ ջանք չեն գործադրում իրենց պետության տարածքում իրենց համաքաղաքացիների դաժան սպանությունը կատարած հանցագործին պատասխանատվության կանչել սեփական օրենսդրության դրույթներին համապատասխան: Ենթադրություններ են արվում, որ հայ իրավապահներն հենց իրենք են հանձնել Պերմյակովին ռուս զինվորականներին՝ միջպետական հարաբերություններում ինչ-ինչ գլխացավանքներից ազատվելու համար: Իրականում՝ հարցի այսպիսի լուծումն առաջիկայում երկկողմ հարաբերությունների համատեքստում մեծագույն գլխացավանքն է դառնալու:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր