ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Հրանտ Եղիազարյան. «Ուղեվարձի չբարձրանալու դեպքում երթուղիները փակվելու են, 90-ականների նման` ոտքով ենք ման գալու»
15:18, 06.03.2015 | mamul.am
3697 | 0
Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը բոլոր վարորդների անունից այսօր հայտարարել է, որ հասարակական տրանսպորտի գինը պետք է բարձրացնել: «Ամբողջ աշխարհում ներքաղաքային ուղևորափոխադրումներն իրականացվում են վնասով, իսկ դա հատուցում է տեղական իշխանությունը: Մենք ևս բազմիցս դիմել ենք այս հարցով, պատասխանը` զրո: Ասել ենք 100 դրամ հավելավճարը դուք տվեք, մենք ուղևորից ավել գումար չենք ուզի, բայց մեզ ասել են` ուղեվարձի բարձրացման մասին մոռացեք»,- նշել է բանախոսը` հիշելով դեկտեմբերի վերջին օրերի գործադուլը, երբ երթուղիները սպասարկող տասնյակ ընկերություններ գործադուլ արեցին. «Քաղաքապետարանն ասաց` վերադարձեք ձեր աշխատանքին, հունվարի 15-ին հարցերին կանդրադառնանք: Հունվարի 16-ին մեզ պատասխանեցին, որ ուղեվարձի բարձարցում չի լինելու, ուզում եք աշխատեք, ուզում եք` մի աշխատեք: Սրա արդյունքը լինելու է այն, որ երթուղիները փակվելու են, մեքենաների քանակը պակասելու է, մի օր գալու ենք, հասնենք 1991 թվականի մակարդակին, երբ ոտքով էինք ման գալիս»,- եզրափակել է Հրանտ Եղիազարյանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր