ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Ալեգրովայի համերգը չեղյալ համարվելու վտանգի տակ է. փակ դռների առջև կանգնած հանդիսատեսներն ասում են, թե նա հիվանդ է
19:25, 06.03.2015 | mamul.am
4411 | 1
Իրինա Ալեգրովայի համերգը, որ պետք է կայանար այսօր ժամը 19:00-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ամենայն հանավանակությամբ, չի կայանա: Հազարավոր մարդիկ, որ նախօրոք ձեռք էին բերել տոմսերն ու եկել մարզահամերգային, այս պահին տարակուսած կանգնած են փակ դռների առջև: Նրանց դեռ պաշտոնական տեղեկություն չեն տվել: Ներկաներից ՄԱՄՈՒԼ.am-ին հայտնեցին, որ այս պահին բարձրախոսներ են տեղադրվում, հավանաբար ինչ-որ հայտարարություն են նախապատրաստում հրապարակել:
Նրանք նաև նշեցին, որ համաձայն խոսակցությունների՝ երգչուհին շատ բարձր ջերմություն ունի, որը չի հաջողվում իջեցնել, ու նա չի կարողանում բեմ բարձրանալ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր