ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Եղանակային վատ պայմանների պատճառով վիրավորված զինվորներին չեն կարողանում տեղափոխել Երևան
15:46, 20.03.2015 | mamul.am
7534 | 8
Ավելի վաղ Ստեփանակերտի հոպիտալից մեզ հետ զրույցում հայտնել էին, որ վիրավորված չորս զինվորներից երկուսին տեղափոխում են Երևան: Քիչ առաջ պարզ դաձավ, որ վիրավորված զինվորներից մեկը Արարատի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ 20-ամյա Սամվել Սասունի Հակոբյանն է:
ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Արևաբույրի գյուղապետ Մարտին Ավետիսյանն ասաց, որ տղայի վիճակը ծայրահեղ ծանր է: Գնդակը դիպել է գլխին: «Երեկ վիրահատել են, արյունահոսությունը կանգնեցրել, բայց գնդակը չեն կարողացել հանել գլխից: Տղան դեռ կոմայի մեջ է: Սպասում են` եղանակային պայմանները բարելավեն, որ ուղղաթիռով տեղափոխեն Երևան»,- նշեց գյուղապետը: Նա նաև հայտնեց, որ տղայի ծնողները համագյուղացիների հետ մեկնել են Ստեփանակերտ: Վիրավոր Ս. Հակոբյանը դեկտեմբերին կզորացրվի:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր