ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Հովիկ Աբրահամյանն այսօր կհանդիպի ՀՀ նախկին վարչապետերի հետ
13:03, 26.03.2015 | mamul.am
3058 | 1
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, ըստ որի` Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպելու է ՀՀ նախկին վարչապետերի հետ: Այլ մանրամասներ նա չներկայացրեց` խոստանալով հանդիպումց հետո հայտարարություն տարածել:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Հովիկ Աբրահամյանն ԱԺ-ում հայտարարեց, որ մտադիր է նախկին վարչապետերի ակումբ ստեղծել` քննարկելու տնտեսական հարցերին վերաբերող թեմաներ: «Վարչապետերի ակումբի» շրջանակո՞ւմ է այսօրվա հանդիպումը, թե՞ ոչ, դեռևս պարզ չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր