ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Մերդինյանը՝ ոսկե մեդալակիր, Թովմասյանը՝ արծաթե, իսկ Դավթյանը՝ բրոնզե
15:25, 27.03.2015 | mamul.am
3422 | 0
Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող՝ մարմնամարզության աշխարհի գավաթին՝ 8th ART Gymnastics World Cup 2015-ին 33 երկրի 120 մարզիկների թվում են նաև Հայաստանի ներկայացուցիչներ Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը և Արթուր Թովմասյանը։ Հայաստանի ազգային հավաքականը մրցատեղի է մեկնել գլխավոր մարզիչ Հակոբ Սերբոյանի և Արտյոմ Ավետյանի գլխավորությամբ:
Նժույգթափերի վրա վարժության եզրափակչում մեր ներկայացուցիչ Հարություն Մերդինյանն արժանացավ ոսկե մեդալի, իսկ մեր մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալի։ Լավագույն եռյակը ունի հետևյալ տեսքը՝
1․ Հարություն Մերդինյոն՝ Հայաստան՝ 14,775 միավոր
2. Մաթիյա Բարոն՝ Խորվաթիա՝ 14,6 միավոր
3. Արթուր Դավթյան՝ Հայաստան՝ 14,525 միավոր
Օղակների վրա վարժության եզրափակչում մեր մյուս ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը նվաճեց արծաթե մեդալ՝ 15,425 միավոր արդյունքով, իսկ Վահագն Դավթյանը, ցավոք, 0,05 միավորով հետ մնաց բրոնզե մեդալակիր ռումինացի Արդրեյ Մուտյանից՝ գրավելով 4-րդ հորիզոնականը:
1․ Արթուր Զանետի, Բրազիլիա՝ 15,725 միավոր
2. Արթուր Թովմասյան՝ Հայաստան՝ 15,425
3. Անդրեյ Մունտյան՝ Ռումինիա ՝ 15,325 միավոր
4․ Վահագն Դավթյան՝ Հայաստան՝ 15,275 միավոր
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր