ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ վերջին զարգացումները Էրդողանին գցել են շատ վատ դրության մեջ
14:13, 30.03.2015 | mamul.am
3779 | 1

Էրդողանի ցինիզմը չափ ու սահման չունի։ Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ վերջին զարգացումները, տարբեր կառույցների, երկրների կողմից ճանաչումներն ու դատապարտումները Էրդողանին գցել են շատ վատ դրության մեջ։ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից միջազգային հանրության ուշադրությունից շեղելու ճիգ ու ջանքերը ձախողված են։
Էրդողանի՝ «Ֆրանս 24»-ին տված վերջին հարցազրույցն էլ ծիծաղ է առաջացնում։ Փաստացի կարելի է եզրահանգել, որ Գալիպոլիի տարեդարձի միջոցառումը որևէ կերպ չի կարողանում կանխել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների միջազգային հնչեղությունը, որին իրենց մասնակցությունն են հաստատել մի շարք հեղինակավոր կազմակերպություններ և երկրների ղեկավարներ։
Էրդողանի ցինիզմի դոզայի օրեցօր ավելացումը վկայում է, որ նրա հայտարարությունները իր իսկ երկրում արդեն ազդեցուցյունից զուրկ են և լուրջ չեն ընդունվում։

Էրդողանի ցինիզմը չափ ու սահման չունի։ Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ վերջին զարգացումները, տարբեր կառույցների, երկրնե...

Posted by Karen Avagyan on Monday, March 30, 2015
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր