ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+16 °C
Ստոիչկով. «Ռոնալդուն շատ մեծամիտ է, ինքնահավան և գոռոզ, նա նույնիսկ Լաուդրուպի և Ռոնալդոյի կրունկը չարժե»
20:38, 31.03.2015 | mamul.am
7197 | 1
Ռոնալդուն Լաուդրուպի և Ռոնալդոյի կրունկը չարժէ․ Ստոիչկով
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը նշել է, որ Կրիշտիանու Ռոնալդուի խաղի մեջ ոչ մի նշանավոր բան չկա։
«Ռոնալդուն արհեստական կուռք է։ Նա միայն կարող է կրկնել «ես»։ Սակայն իսկական աստղի բառապաշարում նման բառ չպետք է լինի։ Ռոնալդուն շատ մեծամիտ է, ինքնահավան և գոռոզ։ Նրա նմանները չեն կարող մեռնել թիմի համար։ Այդ պատճառով, «Ռեալի» պատմության մեջ նա չի հայտնվի մեծերի շարքում։ Նա Միքայել Լաուդրուպի և Ռոնալդոյի կրունկը չարժէ»,- ասել է Ստոիչկովը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն այս պահին հանդես է գալիս «Ռեալում»։ Ստոիչկովը «Բարսելոնայում» անց է կացրել 175 հանդիպում՝ հեղինակելով 175 գնդակ։ 1994 թվականին հարձակվողը արժանացել է Ոսկե Գնդակի։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր