ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Գերմանիայում 9 մարդ է զոհվել փոթորկի պատճառով
11:51, 01.04.2015 | mamul.am
6745 | 0

Առնվազն 9 մարդ է մահացել Գերմանիայում «Նիքլաս» հզորագույն փոթորկի պատճառով, որը պատուհասել է Գերմանիայի, Ավստրիայի և Շեյցարիայի մի շարք շրջաններ:

190 կմ/ժ արագությամբ փոթորիկն իր ճանապարհին արմատախիլ է արել ծառեր, շրջել ավտոմեքենաներ, շարքից հանել հոսանքալարերը:

Ներկայում քամու արագությունը փոքր-ինչ նվազել է, սակայն երթևեկությունը որոշ շրջաններում դեռ չի վերականգնվել, հայտնում է «ԲիԲիՍի»-ն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր