ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Հիդինգը Իսպանիայի դեմ հանդիպմանը «Վան» նախդիրը կրող ազգանունով ոչ մի ֆուտբոլիստի չի հայտավորել
18:38, 01.04.2015 | mamul.am
4928 | 0
Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը յուրօրինակ կազմ է հայտավորել Իսպանիայի դեմ կայանալիք ընկերական հանդիպման համար։ 15 տարվա մեջ առաջին անգամ հոլանդացիների կազմում չկար «Վան» նախդիրը կրող ազգանունով ֆուտբոլիստ։ Վերջին անգամ նման բան եղել է 2000 թվականի հունիսի 21-ին՝ Եվրոպայի առաջնության խմբային փուլի՝ Ֆրանսիայի ընտրանու դեմ հանդիպմանը։ Այն ժամանակ թիմի գլխավոր մարզիչն էր Ֆրանկ Ռայկարդը։
Նշենք, որ Հոլանդիա – Իսպանիա ընկերական հանդիպումը ավարտվել է հոլանդացիների հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր