ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Նոր մանրամասներ Օխոտի ծովում խորտակված ռուսական նավի վերաբերյալ (տեսանյութ)
11:41, 02.04.2015 | mamul.am
10624 | 0

Ռուսաստանի քննչական կոմիտեն Օխոտի ծովում ռուսական ուռկանապարկակիր նավի խորտակման հնարավոր պատճառների թվում չի բացառել, որ նավը կարող է բախված լինել արգելախութերի հետ: «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: «Ներկա պահին նավաբեկության ամենահավանական պատճառն արգելախութերի հետ բախումն է համարվում, ինչի հետևանքով վնասվել է նավի շարժիչի հատվածը»,- ասել է Մարկինը:

Հիշեցնենք, որ նավաբեկության հետևանքով առնվազն 54 մարդ է զոհվել, 15 մարդ համարվում է անհետ կորած:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր