ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Թագավորական հարսանիքի շոտլանդական տարբերակ»․ Մառեյն ամուսնացել է
21:08, 13.04.2015 | mamul.am
15773 | 0
Ապրիլի 11-ին շոտլանդական Դանբլեյն քաղաքի կենտրոնի 12-րդ դարի եկեղեցում տեղի է ունեցել բրիտանացի հայտնի թենիսիստ Էնդի Մառեյի հարսանիքը։ Մառեյը եղբոր՝ Ջեյմիի հետ արարողությանը ժամանել է ավանդական շոտլանդական հագուստով։
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Մառեյը մտադիր է ավանդական հագուստը կրել ավանդական ձևով՝ առանց ներքնազգեստի։
Ամեն դեպքում, Շոտլանդիայում այս հարսանիքը անվանել են «թագավորական հարսանիքի շոտլանդական տարբերակ»։
Նշենք, որ 27-ամյա Մառեյը ծանոթացել է ապագա կնոջ՝ Քիմ Սիրսի հետ 17 տարեկանում։ Այդ ժամանակից ի վեր նրանք գրեթե չեն բաժանվել։ Սիրսը նկարչուհի է՝ կենդանիների դիմանկարների մասնագիտացմամբ։ Մառեյն ընկերուհուն ամուսնության առաջարկ էր արել 2014-ի նոյեմբերին՝ նվիրելով 200 հազար ֆունտ սթերլինգ արժողությամբ մատանի։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր