ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Չինչին գյուղի բնակիչները լեռան լանջին ծառատունկ են իրականացրել՝ պատկերելով Ցեղասպանության տարելիցը խորհրդանշող «100» թիվը
11:41, 19.04.2015 | mamul.am
8541 | 3
Տավուշի մարզի Չինչին գյուղում Հայոց ցեղասպանությանը նվիրված որևէ հուշակոթող չկա: Այս բացը լրացնելու և Հայոց ցեղասպանության զոհերին իրենց խոնարհումը բերելու նպատակով փոքրիկ գյուղի բնակիչները մոտակա լեռան լանջին ծառատունկ են իրականացրել:
Հատկանշական է, որ սոճու՝ մոտ 100 տնկիները տնկվել են այնպես, որ ծառերի մեծանալուց հետո նմանվեն «100» թվանշանին, ինչը կխորհրդանշի ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Ծառատունկին մասնակցել են ոչ միայն գյուղի աշակերտներն ու երիտասարդներն, այլև մեծահասակները:

Ամեն մի թվի երկարությունը կազմել է 10 մետր, ինչը նշանակում է, որ ծառատունկն իրականացվել է բավական մեծ տարածքի վրա:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր