ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+22 °C
Պուտինը նշել է, թե ինչու է պարբերաբար գլխավորում «Time» ամսագրի կազմած ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը
14:23, 18.04.2015 | mamul.am
5725 | 1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հայտնել է այն պատճառները կամ գործոնները, որի շնորհիվ նա պարբերաբար հայտնվում է «Time» ամսագրի կողմից կազմվող ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի առաջին հորիզոնականում:

Ինչպես գրում է «Լենտա»-ն, Պուտինը նշել է, որ Ռուսաստանն անկախ քաղաքականություն է վարում և չի ենթարկվում ներկայիս պայմաններին, ինչն էլ թույլ է տալիս նման երկրի առաջնորդին գլխավորել ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը:

Հիշեցնենք, որ ամերիկյան «Time» պարբերականն օրեր առաջ կրկին կազմել էր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որը գլխավորել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով ընթերցողների 6.9%-ի ձայները:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր