ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ավստրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ է ներկայացվել
13:40, 21.04.2015 | mamul.am
2421 | 0

Ավստրիայի խորհրդարանի քաղաքական բոլոր վեց խմբակցությունները միավորվել են՝ Օսմանյան կայսրության ներքո 1915թ. հայերի նկատմամբ իրականացված Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն անելու համար:

Ինչպես գրում է «Der Standart» պարբերականը, փաստաթուղթը նշում է, որ Ավստրիան պարտավոր է ճանաչել այդ դաժան իրադարձությունները և դատապարտել դրանք: Այն նաև նշում է, որ Թուրքիան էլ իր հերթին պարտավոր է առերեսվել իր անցյալի մութ էջերի հետ և օսմանյան թուրքերի՝ հայերի նկատմամբ իրականացրած հանցանքը ճանաչել որպես ցեղասպանություն:

Փաստաթուղթը Ավստրիայի խորհրդարանում քննարկման է դրվելու վաղը՝ ապրիլի 22-ին:

Աղբյուրը նշում է նաև, որ ավելի քան 20 երկրների խորհրդարաններ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և պատմաբանների մոտ առկա են մի շարք փաստեր, որոնք վկայում են, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է եղել:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր