ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ` Ստամբուլում, Անկարայում և Դիարբեքիրում
14:21, 25.04.2015 | mamul.am
3149 | 0
Երեկ՝ ապրիլի 24-ին, Թուրքիայի մի շարք քաղաքներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անկացվել: Սակայն գլխավոր միջոցառումները եղել են Ստամբուլում, Անկարայում և Դիարբեքիրում։ Վրույր Փադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստամբուլի կենտրոնական՝ ամենամեծ Թաքսիմ հրապարակը փակեցին հայերը մի քանի կիլոմետրով։ Այստեղ էր նաև Արսինե Խանջյանը և անվանի ուրիշ սփյուռքահայեր։ «Տեր ողորմյան», «Ով սիրուն, սիրունն» ու այլ հոգևոր-հայկական երգեր հնչեցին, մարդիկ լացում, հուզվում ու արտասվում էին, ինչպես նաև ի հիշատակ իրենց նախահայրերի, ովքեր զոհ են գնացել Ցեղասպանությանը, ցանկության ծառի վրա կապեցին ժապավենները։ Այդ ժապավեններով ծառն ամբողջ Անատոլիայի քաղաքներով տանելու են ու այսպես նաև շարունակելու են միջոցառումները»։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր