ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը խայտառակ, տապալված ինստիտուտ է. Նաիրա Զոհրաբյան
14:15, 27.04.2015 | mamul.am
3558 | 0
«Համաձայն չեմ, որ Ֆինանսական հաշտատարի ինստիտուտը Հայաստանում կայացած է»,- դիմելով Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանին` ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Մենք սովոր ենք ժողովրդավարական երկրների կայացած ինստիտուտները կիրառել` չհաշվարկելով արդյունավետության գործակիցը: Անկախ նրանից` հաշտարարին 65 տոկոս են դիմել, թե ինչքան, համարում եմ խայտառակ, տապալված ինստիտուտ, որի գործակիցը զրո է»,- շարունակեց Զոհրաբյանը:
«Ինստիտուտը պայմաններ է ստեղծում, որ կողմերը կարողանան հաշտվել: Չեմ հանդիսանում այն պաշտոնյան, ով կասի` ինստիտուտը կայացել է, թե՞ ոչ»,- արձագանքեց փոխնախարարը:
«Այդ տիկինը, երբ գնաց դեկրետ, ստացավ 20 մլն դեկրետային աշխատավարձ, այդ առումով` գուցե շահավետ էր իր համար»,- շարունակեց պատգամավորը:

Տեղեկացնենք, որ Նաիրա Զոհրաբյանի խոսքը վերաբերում էր Դավիթ Սարգսյանի կնոջ` Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի՝ 20 մլն դրամ հղիության նպաստ ստանալու փաստին:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր