ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+17 °C
Ն. Զոհրաբյան. «Առեք Հայաստանի դեղատների «Նուրոֆեն»-ն ու ձեր գլխացավը կկրկնապատկվի, խմեք Եվրոպայի դեղատներինն, անմիջապես կանցնի»
15:25, 28.04.2015 | mamul.am
3827 | 1
«ՀՀ-ում ուռուցքաբանության կենտրոն է ստեղծվում, մինչդեռ ոլորտը ողբալի վիճակում է, չկա գեթ մեկ վճարունակ քաղաքացի, որ նման ծանր հիվանդության դեպքում առողջությունը վստահի ոլորտի որևէ մասնագետի: Շենքային առումով կարող ենք լավագույն կենտրոն ունենալ, բայց մասնագետներ չունենք»,- դիմելով Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին` ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հակաքաղցկեղային նույնանուն դեղերը, որ բերվում են Եվրոպայից, մեկ կամ երկու ընկերություն է մատակարարում. որակական առումով նույն դեղերը խստագույնս տարբերվում են իրենց ազդեցությամբ»,- ասաց նա:
«Մեծ գործընթաց է իրականացվում կենտրոնի հետ կապված: Չկա մեկ երկիր, որտեղ ուռուցքաբանության գործընթացը կանգնած լինի, զարգացում չապրի: Յուրաքանչյուր դեղ անցնում է փորձաքննության, բայց Ձեր մտահոգությունը կիսում եմ, ըստ որի` հիվանդները նշում են դեղերի տարբերության մասին, բայց հարցին օբյեկտիվ պատասխան կարող են տալ լաբորատոր փորձաքննությունները, որի հնարավորությունն այսօր կա»,- ասաց Մուրադյանը:
Նաիրա Զոհրաբյանը շարունակեց. «Ինչ վերաբերում է դեղորայքին, ամենասովորական ցավազրկող «Նուրոֆենը» բերեք եվրոպական ցանկացած երկրից ու առեք Հայաստանի դեղատներից: Առեք ՀՀ դեղատների «Նուրոֆենն» ու Ձեր գլխացավը կկրկնապատկվի, խմեք Եվրոպայի դեղատների` «Ադվիլ Նուրոֆենը», անմիջապես կանցնի»,- հավելեց Զոհրաբյանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր