ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
«The Washington Post». «Ղազախստանում պատրաստվում են ուկրաինական սցենարի կրկնությանը»
12:11, 04.05.2015 | mamul.am
8750 | 1

Ղազախստանում այժմ միևնույն իրավիճակն է, ինչը ժամանակին պատճատ դարձավ ուկրաինական հակամարտության. Ղազախստանում փոքրամասնություն կազմող էթնիկ ռուսները հայտարարություննր են անում հակառուսական ազգայնական տրամադրությունների ու ռուսաց լեզվի արգելքի մասին, գրում է «The Washington Post»-ը:

Ըստ լրատվականի՝ անցյալ տարի հենց այս նույն պատրվակով Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը:

Նշվում է, որ Ղազախստանի բնակչության մեկ քառորդն էթնիկ ռուսներ են, ու շատերը նույն դժգոհություններն ունեն, ինչ իրենց հայրենակիցները՝ Ուկրաինայում: Շատերը պնդում են, որ իրենց ստիպում են խոսել ղազախերեն, որը վերջին ժամանակներում ավելի հաճախ է կիրառվում պաշտոնական առիթներով: Նաև տիրում է կարծիք, որ վերջին շրջանում Ղազախստանում քիչ թվով ռուսներ են պետական ոլորտում ղեկավար պաշտոններ ստանձնում:

Որոշ էթնիկ ռուսներ Կրեմլին անգամ հորդորել են նախազգուշական նոտա հղել Ղազախստանին: Ի պատասխան դրա՝ Ղազախստանի նախագահը հայտարարել է, թե թույլ չի տա, որ երկրում էթնիկ տարաձայնություններ ծավալվեն: «Մենք կոշտ պատասխան ենք տալու էթնիկ ծայրահեղությունների բոլոր դրսևորումներին՝ հաշվի չառնելով, թե որ կողմից է դա հրահարվում»,- լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Նազարբաևը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր