Ըստ նախնական տեղեկությունների` օրեր առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Գորիսում: Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու ժամանակ վիճաբանություն է սկսվել Տ. Խաչատրյանի և վարորդներից մեկի միջև, որն ավարտվել է պայմանավորված վայրում ու ծեծկռտուքով: Ոստիկանության լրատվական բաժնից մեր թղթակցին հայտնեցին` իրենց մոտ արձանագրված է միայն, որ մարմնական վնասվածքով դեպք է եղել Գորիսում: Հետաքննությունը կպարզի հանգամանքները, ասացին վարչությունից: |