ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Նեպալում ևս մեկ ավերիչ երկրաշարժ է սպասվում
19:11, 06.05.2015 | mamul.am
8219 | 0

Մոտ ամիսներին Նեպալում ևս մեկ կործանիչ երկրաշարժ է սպասվում. այս եզրակացությանն է հանգել հույն սեյսմոլոգ Էֆթիմիոս Լեքքասը: Գիտնականների խմբի հետ նա առաջիններից մեկն էր, որ եկել էր Նեպալ առաջին ուժգին երկրաշարժից հետո, որպեսզի գնահատի սեյսմիկ պատկերը և տեղեկացնի այդ մասին ՄԱԿ-ին:

«Երբ մենք եկանք, փրկարարները նոր-նոր սկսում էին աշխատանքները: Փրկվածները դեռ երկար ամիսներ կվախենան վերադառնալ իրենց տները: Նրանք քնում են բաց երկնքի տակ: Մարդիկ հազարներով լքում են Կատմանդուն, անվճար ավտոբուսների անվերջանալի հերթերը նրանց տանում են մայրաքաղաքից:

Համաձայն գիտնականի՝ սեյսմիկ վտանգ ունեցող Նեպալում գրեթե բոլոր շինությունները կառուցված են եղել առանց սեյսմակայունության տարրական կանոնների:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր