ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+18 °C
«Ադամանդե ձեռքը» ֆիլմի դերասանուհի, ծնունդով գյումրեցի Սվետլանա Սվետլիչնայան նշեց 75-ամյակը
20:15, 23.05.2015 | mamul.am
11602 | 4
Դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան, ով հայտնի է «Ադամանդե ձեռքը» ֆիլմում ճակատագրական գայթակղիչ կնոջ իր կերպարով, օրեր առաջ նշեց ծննդյան 75-ամյակը:

Սվետլանան ծնվել է Գյումրիում` զինվորականի ընտանիքում: Տարիներ անց ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն, որտեղ էլ անցել են նրա ուսումնառության, ինչպես նաև աշխատանքային տարիները թատրոնում և կինոյում:

Սիրված դերասանուհին այժմ ակտիվ կենսակերպ է վարում` զբաղվում է սպորտով, երթևեկում է ոչ թե մեքենայով, այլ հասարակական տրանսպորտով: «Մետրոն ամենաշատն եմ սիրում, անսովոր բան չեմ տեսնում, եթե հայտնի մարդիկ տրանսպորտ են նստում կամ շփվում քաղաքացիների հետ»,- ասել է նա:
Սվետլանան այլևս չի նկարահանվում ֆիլմերում, զբաղված է դիզայներական գործով` կանացի հագուստ, պայուսակ և գլխարկներ է պատրաստում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր