ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Հատուկ ծրագրի շրջանակներում Իտալիայի նահանգներից մեկի տները վաճառում են 1 եվրոյով
23:10, 22.05.2015 | mamul.am
6446 | 1

Իտալական մի շարք բնակավայրերում լքված տները պետությունը վաճառքի է հանել ընդամենը 1 եվրոյով:

Սա հատուկ ծրագիր է, որի նպատակն է հեռավոր ու սակավամարդ դարձած բնակավայրերը դարձյալ կյանքի կոչել:

Անհավանական՝ 1 եվրոյով տներ վաճառվում են Սիցիլիայի Գանջի բնակավայրում, Աբրուցցոյի մի շարք գյուղերում:

Տների ապագա գնորդներից պահանջվում է դրանք կարգի բերել միայն էկոլոգիապես մաքուր նյութերով, ինչպես նաև՝ պահպանել դրանց պատմական արտաքին տեսքը: Նման աշխատանքների համար նոր տերերից կպահանջվի մոտավորապես 25 հազար եվրո:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր