ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Ինդոնեզիայում հայտնաբերել են խեցգետինների նոր՝ գույնզգույն տեսակ
21:08, 24.05.2015 | mamul.am
6570 | 0

Գերմանացի հետազոտողները հայտնաբերել են արտասովոր խեցգետինների նոր տեսակ, որը մնացածներից տարբերվում է վառ երանգավորումով: Այն ունի կապույտ չանչեր ու վերջույթներ և վարդագույն մարմին: Ինդոնեզիայի ափերին հայտնաբերված նոր տեսակն ստացել է Cherax pulcher (cherax՝ խեցգետնի տեսակ, pulcher՝ հիանալի) անվանումը, գրում է «Վաշինգթոն Փոսթ»-ը:

Կապտավարդագույն խեցգետնի գոյության մասին գիտնականներն առաջին անգամ իմացել են 10 տարի առաջ՝ իրենց ուղարկված լուսանկարների միջոցով: Ավելի ուշ դրա որոշ առանձնյակներ նկատվել են տեղի ձկնաշուկայում, սակայն այդպես էլ անհայտ է մնացել, թե ստույգ որտեղ են ապրում այդ խեցգետինները: Երկարատև որոնումներից հետո գիտնականներին հաջողվել է պարզել, որ Cherax pulcher-ներն ապրում են Նոր Գվինեա կղզու Արևմտյան Պապուա նահանգի Խոա գետում:
Այս տեսակի արուները հասնում են 10 սմ երկարության, էգերն առավել փոքր են: Առավել վառ երանգավորում ունեն արուները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր