ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+29 °C
Գիտնականները հաշվարկել են, թե որ եղանակային պայմաններն են առավել շատ դառնում մարդկանց մահացության պատճառ
20:10, 22.05.2015 | mamul.am
12381 | 0

Սառնամանիքային օրերին մարդիկ առավել հաճախ են մահանում, քան տապ օրերին, հաշվարկել են ամերիկացի գիտնականները: Նրանք հետազոտել են 1985-2012թթ 13 երկրներում գրանցված 74 միլիոն մահացության դեպքեր ու պարզել, որ դրանց 7,3%-ը կապված Է սառնամանիքի և միայն 0,4%-ը՝ տապի հետ: Առավել մանրամասն արդյունքները հրապարակվել են «Lancet» ամսագրում:

Գիտնականները եկել են ևս մեկ անսպասելի եզրահանգման՝ եղանակային էքստրեմալ պայմանները դառնում են «եղանակային» մահացության դեպքերի ընդամենը 11%-ի պատճառ: Օրգանիզմի չափազանց տաքացումից կամ սառեցումից մահանում են սակավ թվով մարդիկ, քան ընդունված է կարծել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր