ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +17 °C Վաղը`+20 °C
«Եվրոտեսիլ»-ի կազմակերպիչները չեղյալ են համարել 2 երկրների ներկայացրած արդյունքները
14:43, 24.05.2015 | mamul.am
24307 | 1

«Եվրոտեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները հայտնել են, որ չեղյալ են համարվել Չերնոգորիայի և Մակեդոնիայի ժյուրիների քվեարկության արդյունքները: Նման որոշում ընդունվել է PwC ընկերության հետ խորհրդակցելուց հետո, որն իրականացնում է անկախ վերահսկողություն ձայների հաշվարկման ընթացքում:

«2 երկրներում էլ հեռուստադիտողների քվեարկության արդյունքներն ընդունվել են որպես քվեարկության 100% արդյունք»,- ասվում է Եվրոպական հեռարձակողների միության հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ 2009 թվականից հեռուստադիտողներից բացի քվեարկում է նաև պրոֆեսիոնալ ժյուրին՝ կազմված ամեն մի երկրում 5-ական անդամներից: Ձայների վերջնական հաշվարկն արվում է 50%-ով քվեարկության և 50%-ով ժյուրիի անդամների կարծիքի հիման վրա:

«Եվրոտեսիլ-2015»-ի հաղթող և Շվեդիան ներկայացնող երգիչ Մոնս Սելմերլյովի հաղթանակի վրա դա ոչ մի ազդեցություն չի ունենա, քանի որ նա 62 միավորով առաջ է երկրորդ տեղն զբաղեցրած Պոլինա Գագարինայի արդյունքից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր