ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+17 °C
Էդմոն Մարուքյան. «Երկիրը ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ Աժ բակում նոր մեքենաներ են հայտնվում»
12:50, 26.05.2015 | mamul.am
6875 | 5
«10 օրից ավել է` նկատում եմ, որ ԱԺ բակում նոր մեքենաներ են հայտնվել, ինչքանով հասկանում եմ` ԱԺ նախագահին ուղեկցող մեքենաներն են փոխվել: Ինչքա՞ն գումար է ծախսվել դրա համար»,- դիմելով Աժ աշխատակազմի ղեկավարին` հարցրեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «2014թ. ձեռք է բերվել 1 մեքենա, որը սպասարկելու է Աժ նախագահին, բայց ձեռք է բերվել 2013-ին, իսկ վճարումները կատարվել են 2014-ին: Այդ ընթացքում այլ մեքենաներ չեն գնվել»,- ասաց Հ. Թովմասյանը:
«2014-ի ձմեռային Jeep-ի պատմությունը հիշում եմ, խոսքը դրա մասին չէ, խոսքը հենց հիմա Աժ նախագահի անվտանգությանը սպասարկող երկու Nissan-ի մասին է: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկրի պաշտոնյաները պետք է այնպես պահեն իրենց, որ չծախսեն մեծ գումարներ: Երբ ասում ենք այս բանի համար փող է պետք, ասում են` չկա, մինչդեռ մեքենաներ են գնում»,- հավելեց պատգամավորը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր