ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Արամ Հարությունյանը ՀՀ նախագահին իմպիչմենտ հայտարարելու ստորագրահավաք է սկսել
13:20, 26.05.2015 | mamul.am
3810 | 4
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ պատրաստվում են ստորագրահավաք նախաձեռնել` Սերժ Սարգսյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար: Նրա խոսքով՝ միակ ելքը դա է, քանի որ համոզված է, որ «այս իշխանությունները կկեղծեն նաև 2017-ի ընտրությունները»: «Մենք տեսանք, որ քաղաքական ուժերի նկատմամբ լուրջ ճնշումներ կիրառվեցին և դեռ շարունակվելու են… Կարող է տպավորություն ստեղծվի, որ մենք նույն մեխին ենք խփում, բայց ուրիշ տարբերակ չկա»,- ասաց բանախոսն` այս գործընթացում կարևորելով քաղաքական ուժերի ազնվությունը:
ՄԱՄՈՒԼ.am-ի հարցին, թե ի՞նչ եղանակով են պատրաստվում ստորագրահավաք անցկացնել, Հարություննյանն ասաց, որ իրենց կուսակցության անդամները մտնելու են ցանկացած տուն, ներկայացնելու են հայտարարությունը, որի տակ կստորագրի յուրաքանչյուր քաղաքացի: Նրա կարծիքով՝ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ կա` կրկին փորձելու տարբերակը և հետ նայելը, թե ինչու ամեն ինչ այսպես եղավ: «Երիտհանրապետականների կողմից իրականացվողն սպիտակ ցեղասպանություն է, իսկ իշխանության գլուխ կանգնած նախագահի միակ նպատակը փող աշխատելն է»,- ասաց նա, ում անհանգստացնում է նաև այն փաստը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանության պարագլուխները կարողացան մեկ-երկու օրվա մեջ այնպիսի ճնշում գործադրել, որ վերջինն ինքնակամ հեռացավ քաղաքականությունից: «Ազգային համաձայնություն» կուսակցության նաախաագահն արդյոք ունի՞ երաշխիք, որ իրենց նույնպես չեն ահաբեկի նույն իշխանության ներկայացուցիչները, ասաց, որ ինչ էլ լինի` ինքը քաղաքականությունը չի թողնելու. «Զենք էլ պահեն, այս ստորագրահավաքը շարունակելու եմ: Եթե իմ նկատմամբ էլ ճնշում գործադրվի, իրենց համար ավելի վատ է լինելու, Քադաֆիից վատ ճակատագիր են ունենալու... Ես ունեմ ամուր առողջություն, փառք Աստծո, ոչ սրտից եմ բողոքում, ոչ մի ուրիշ բանից պրոբլեմ ունեմ, եթե ինձ մի բան եղավ, մեղավորը Սերժ Սարգսյանն է լինելու»,- ապահովագրեց իրեն Հարությունյանը` վերջում իր հայտարության տակ դնելով առաջին ստորագրությունը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր