ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Առաջին հայացքից ծառի չորացած բուն հիշեցնող այս երևույթը փորագրության գլուխգործոց է՝ Գինեսի գրքում ներառված
20:03, 26.05.2015 | mamul.am
11513 | 0

Չինաստանում դարեր շարունակ զարգացող փայտամշակման արվեստը չինացի վարպետ Չժեն Չունխուին նոր մակարդակի վրա է բարձրացրել: Նա է հեղինակել աշխարհի ամենաերկար փայտյա քանդակը՝ «Գետի ափին՝ Ցինմին փառատոնի ժամանակ» վերնագրով: Քանդակի երկարությունը 12 մետր է, բարձրությունը՝ 3 մետր: Այս հանճարեղ ստեղծագործությունն արդեն ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Քանդակի մակերեսին վարպետը քանդակել է մոտ 550 հերոսի՝ չհաշված ծառերն ու ճարտարապետական օբյեկտները:

Իր գլուխգործոցն ստեղծելիս Չունխուին ոգեշնչվել է Սուն դինաստիային պատկանող 11-րդ դարի նկարիչ Չժան Ցզեդունյայի համանուն նկարից:

Քանդակագործն այդ գործի վրա աշխատել է 74 տարի: Հարկ է նշել, որ Ցինմին փառատոնը նշվում է որպես հանգուցյալների հիշատակման օր ամեն տարի՝ գարնանային գիշերահավասարից 15 օր հետո:

Քանդակը ցուցադրվել է Պեկինում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր