ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+17 °C
Էդվարդ Նալբանդյանը Սիրիայում կհանդիպի սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ
13:10, 27.05.2015 | mamul.am
2299 | 0
Վերջին շրջանում Սիրիայում տեղի ուենցող դեպքերի հետ կապված, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կառավարության նիստերից մեկում ասել էր, որ կաջակցեն Հալեպում բնակվող հայերին:
Նա նշել էր, որ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես կմեկնի Սիրիա՝ ծանոթանալու իրավիճակին:
Այսօր՝ մայիսի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլեմի հրավերով կայցելի Դամասկոս։
Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Սիրիայի բարձրագույն ղեկավարության հետ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր