ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Նոնսենս. 21%-ով աճել է գործազրկությունը, բայց տնտեսությունը գրանցել է 2.2% աճ. «ՀԺ»
11:58, 30.05.2015 | mamul.am
3465 | 2
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալներով, Հայաստանում կտրուկ աճել է գործազրկության նույնիսկ պաշտոնական ցուցանիշը: Ըստ այդմ՝ այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործազուրկների թիվը աճել է միջինը 21 տոկոսով: Այսպես հունվարին գործազուրկների թվի աճը, անցած տարվա հունվարի համեմատ, կազմել է` 19.5%, փետրվարին՝ 21.2%, մարտին 20.7%, ապրիլին 21.7%:
Գործազուրկների պաշտոնապես գրանցված թիվը Հայաստանում ապրիլի դրությամբ կազմել է ավելի քան 74 հազար մարդ: Այս ֆոնին՝ հատկապես ուշագրավ է նույն այդ ԱՎԾ-ի երեկվա մեկ այլ հրապարակում: Ըստ այդմ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը կազմել է 2 տոկոս: Սա նոնսենս է՝ չի կարող երկրում 21 տոկոսով աճել գործազրկությունը, բայց տնտեսությունը գրանցի 2.2 տոկոս աճ»,- գրում է թերթը։
Մանրամասները` թերթի համարում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր