ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Քննություններն սկսվել են, իսկ Աշոտյանը հանգստանում է
12:53, 05.06.2015 | mamul.am
5073 | 2
ԵՊՀ-ի դիմաց հավաքված դիմորդների ծնողները լիահույս էին, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը ներկա կլինի նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որպեսզի իրենց հուզող հարցերն անմիջապես նրան ուղղեն:
ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը քննության մեկնարկից առաջ ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանից հետաքրքվեց, թե նախարարը ներկա կգտնվի՞ քննությանը, վերջինը պատասխանեց, որ նախարարը չի լինելու, քանի որ արձակուրդի է գնացել. «Ամենայն հավանականությամբ, փոխնախարար Մկրտչյանը կլինի»,- ասաց նա: Նախարար Աշոտյանի բացակայությունն էլ այսպես մեկնաբանեց. «Հանրապետությունում քննությունները դեռ նոր են սկսվում, առջևում շատ քննություններ ունենք… Կգա, կհասցնի»:
Նշենք, որ Գագիկ Մելիքյանի սպասումները, թե փոխնախարարը ներկա կլինի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը, այդպես էլ չարդարացան:
Հիշեցնենք` դիմորդներն այսօր քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր