ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Աշոտյանը` լրագրողներին. «Ձեր խաթր եմ եկել, կարող էի և չգալ»
12:58, 09.06.2015 | mamul.am
3445 | 1
Արմեն Աշոտյանն այս տարի առաջին անգամ էր այցելել քննակենտրոններ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նա արձակուրդի էր մեկնել: ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը ԿԳ նախարարից հետաքրքվեց` ինչո՞վ էր պայմանավորված քննաշրջանում իր արձակուրդի մեկնելը և, առհասարակ, ինչպե՞ս է գնահատում անցած քննությունները. «Արձակուրդս շատ ձևական և խորհրդանշական բնույթ էր կրում: Այն կարճ էր` երեք օր: Այն, այս անգամ, պայմանավորված էր Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովի հերթական նիստով, որին ես մասնակցում էի որպես ՀՀԿ փոխնախագահ, ո՛չ որպես ԿԳ նախարար: Իհարկե, ընթացքի մասին տեղեկացել եմ: Պետք չէ զարմանալ, որ կրթության նախարարը քննությունների մեկնարկին այստեղ չէր, հակառակը, պետք է դա ընդունել որպես լավ նշան, որ ընդունելության գործընթացները կարգավորվել են այն աստիճանի, որ կրթական մարմնի լիազոր ներկայացուցիչը կարող է մեկնարկին Հայաստանում չլինել: Ավելին ասեմ ձեզ, եթե նայեք եվրոպական երկրներին, ապա կտեսնեք, որ շատ քիչ երկիր կա, որտեղ նախարարը, առհասարակ, գնում է քննություններին: Ես եկել եմ շրջանավարտներին քաջալերելու, ծնողների հետ խոսելու և ձեզ հետ շփվելու համար: Ձեր խաթր եմ եկել, կարող էի և չգալ, ուրիշ առաքելություն ես չունեմ, որովհետև չեմ անհանգստանում ընդունելության քննությունների ընթացքի կազմակերպչական և որակական խնդիրներից, քանզի հիմնական աշխատանքը ԳԹԿ-ի կողմից արվել է»,- ասաց նախարարը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր