ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Գլխից և ուսից վիրավորված ծննդկանի վիճակը ծայրահեղ ծանր է
13:21, 30.06.2015 | mamul.am
8227 | 0
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Հանրապետական ծննդատանն ամուսինը կրակել էր ժամեր առաջ կեսարյան հատումով ծննդաբերած կնոջ վրա, այնուհետև ինքնասպան եղել: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից ասացին, որ կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է, նրան այս պահին վիրահատում են: Նա կրակոց է ստացել գլխի և ուսահոդի հատվածում: Չի բացառվում, որ նրա ամուսինը հոգեկան խնդիրներ է ունեցել:
ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում. «Հայտնաբերվել են բազմաթիվ, գնդակային, բեկորային վիրավորումներ ուսահոդի, պարանոցի, ծոծրակային շրջանում: Հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարաբերական կայուն, ներկայումս գտնվում է վիրասրահում»,- մանրամասնեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանը:
Նշենք, որ ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, մասնագիտական խմբի հետ այս պահին գտնվում են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր