ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Ռուսական վարկի՞ց է վճարվելու էլեկտրաէներգիայի սակագնի գումարը. Զուրաբյանը` Նազարյանին
12:41, 02.07.2015 | mamul.am
3188 | 1
Ազգային ժողովը քննարկում է «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, դիմելով ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արա Նազարյանին, հարցրեց. «Մամուլում հրապարակումներ կան, որ վարկի միջոցների մի մասն օգտագործելու եք էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցման համար: Սերժ Սարգսյանն ասել էր, որ մինչև աուդիտի եզրակացությունը, կառավարությունն իր վրա է վերցնելու սակագնի բարձրացման բեռը և որ գումարները տրվելու են անվտանգության համար նախատեսվող միջոցներից: Արդյոք վարկային պայմանագիրն այդ հնարավորությունը տալի՞ս է»:
«Որևէ լումա չի կարող ուղղվել Ձեր նշած նպատակների համար: Վարկը միայն ռազմական նշանակության արտադրանքի ձեքբերման համար է»,- ասաց Նազարյանը, ինչին ի պատասխան Զուրաբյանը հայտարարեց, որ չի կարող վստահել իշխանության խոսքին:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր