ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Հունական դեֆոլտը կարող է կրկնվել Հայաստանում. «ՀԺ»
10:01, 04.07.2015 | mamul.am
4789 | 0

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ կառավարության պաշտոնական կանխատեսումներով, ՀՀ պետական պարտքը 2015 թվականի վերջին կկազմի 4.9 միլիարդ դոլար: Դրանով պետական պարտքը կկազմի մեր համախառն ներքին արդյունքի շուրջ 45 տոկոսը: Իրականում, սակայն, պատկերը այլ կլինի:
Քանի որ ՀՆԱ-ի աճը խիստ կասկածելի է, սպասվում է, որ գործնականում՝ մինչեւ տարեվերջ ՀՀ պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 55-57 տոկոսը։ Բայց սա էլ չի արտահայտի իրականությունը: Խնդիրն այն է, որ ՀՀ պետական պարտքի մեջ ներառված չեն գումարներ, որոնք տրամաբանորեն պետք է ներառվեին: Մասնավորապես կառավարության երաշխիքներով բանկերը հսկայական ծավալների վարկեր են տրամադրել տարբեր կազմակերպությունների: Օրինակ՝ Երևանի ՋԷԿ-ը կառավարության «խնդրանքով» մոտ 50 միլիոն դոլար վարկ է վերցրել բանկերից եւ տվել «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձի պարտքը մարելու համար: Այդ գումարը ոչ մի տեղ արտացոլված չէ որպես պարտք, սակայն վաղ թե ուշ՝ դա պետք է մարվի, ընդ որում տոկոսներով հանդերձ, ու պետք է մարի կառավարությունը: Այսինքն դա ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական պարտք:
Թե որքա՞ն է կառավարության երաշխիքներով վարկերի ընդհանուր ծավալը՝ որեւէ տեղ արտացոլված չէ: Ուստի կարելի է համոզված պնդել, որ մեր պետական պարտքը իրականում շատ ավելի մեծ է, քան հրապարակվում է պաշտոնապես: Եվ չի կարելի բացառել, որ մեր պետական պարտքը իրականում արդեն հատել է ՀՆԱ-ի 60 տոկոսը, որը մեր օրենսդրությամբ սահմանված պետական պարտքի առավելագույն չափն է։ Այլ կերպ ասած պետք է ուշադիր հետևենք, թե ինչ է կատարվում այս օրերին Հունաստանում: Մի քանի տարի անց այդ նույնը կարող է կրկնվել այստեղ»:
Մանրամասները` թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր