ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Աշխարհի առաջնություններն ընդունող երկրների ընտրության կոմիտեի նախագահին 7 տարով արգելվել է զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ
19:01, 07.07.2015 | mamul.am
7777 | 0
ՖԻՖԱ-ն արգելել է Հարոլդ Մեյն Նիքոլսին, ով գլխավորել է 2018-ի և 2022-ի աշխարհի առաջնություններն ընդունող երկրների ընտրության կոմիտեն, զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ՝ 7 տարվա ընթացքում։ Ավելի վաղ Մեյն Նիքոլսը գլխավորել է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիան։ Բացի այդ, նա եղել է ՖԻՖԱ-ի տեխնիկական կոմիտեի նախագահ։ Այդ կոմիտեն էլ հենց գնահատել է երկրների հայտերը։ Հիշեցնենք, որ 2014-ի նոյեմբերին պաշտոնյային կասկածել են էթիկական կանոնադրության խախտման համար։ Քննության առիթ է հանդիսացել պաշտոնյայի նամակագրությունը Քաթարի «Aspire» սպորտային ակադեմիայի տնօրենի հետ։ Նշենք, որ իր՝ 7 տարով ֆուտբոլային գործունեությունից զերծ մնալու որոշումը Մեյն Նիքոլսը մտադիր է բողոքարկել։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր