ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +17 °C Վաղը`+20 °C
Մահացել է Ուիթնի Հյուսթոնի դուստրը
09:43, 27.07.2015 | mamul.am
19523 | 0

Մահացել է հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ Բոբի Քրիստինա Բրաունը, հայտնում է «Գազետա-ն:

22-ամյա Քրիստինան հայտնի էր որպես իրապատում շոուի հերոսուհի և երգչուհի։ Վերջին մի քանի ամիսներին նա գտնվում էր կոմայի մեջ։

«Նա վերջապես հանգիստ է։ Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին մեծ սիրո և աջակցության համար, որը եղել է այս վերջին ամիսների ընթացքում»,- ասել են աղջկա ընտանիքի անդամները։

Նշենք, որ մեկ ամիս առաջ հարազատները որոշել էին դադարեցնել բուժումը, երբ բժիշկները խոստովանել էին, որ անզոր են։

Հիշեցնենք, որ Բոբի Քրիստինան անգիտակից վիճակում հայտնաբերվել էր լոգարանում հունվարի 31-ին։ Նա գտնվում էր կոմայի մեջ, սակայն վիճակը գնալով վատանում էր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր