ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Աշխարհի ամենակարճ օձը
20:03, 27.07.2015 | mamul.am
10861 | 0
Աշխարհի ամենափոքր օձին հայտնաբերել է Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտող Բլեր Հեջեսը Կարիբյան ավազանի Բարբադոս կղզում: Այն ամենափոքրն է օձերի` մինչ այժմ գիտությանը հայտնի 3100 տեսակների մեջ և ունի ընդամենը 10 սմ երկարություն:

Այս նոր տեսակն ստացել է Leptotyphlops carlae անվանումն, այն թունավոր չէ, սնվում է հիմնականում թրթուրներով ու թերմիտներով:

Ի տարբերություն խոշոր օձերի, որոնք դնում են մինչև 100 ձու, աշխարհի ամենափոքր օձը դնում է ընդամենը մեկ ձու:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր