ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
«Mitsubishi Motors»-ը դադարեցնում է ավտոմեքենաների արտադրությունը ԱՄՆ-ում
15:23, 27.07.2015 | mamul.am
8645 | 0

«Mitsubishi Motors» կորպորացիան այսօր` հուլիսի 27-ին, պաշտոնապես դադարեցրել է Միացյալ Նահանգներում ավտոմեքենաների արտադրությունը: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

Աղբյուրը նշում է, որ կորպորացիայի հյուսիսամերիկյան դուստր ընկերությունը` «Mitsubishi Motors North America»-ն (MMNA) դադարեցնում է իր միակ մոդելի` Outlander Sport-ի արտադրությունն այս տարվա նոյեմբերի վերջին:

«Mitsubishi Motors» ճապոնական կորպորացիայի տնօրինությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ավտոմեքենաների արտադրության կասեցումը կապված է ոչ թե արտարժույթի շուկայում գրանցվող տատանումների հետ, այլ իրենց ապրանքաշրջանառության կրճատման հետ:

Հաղորդվում է նաև, որ 2000-ական թթ., երբ կորպորացիան գտնվում էր իր փառքի գագաթնակետին, տարեկան արտադրվում էր մոտ 200 հազար ավտոմեքենա, մինչդեռ անցած տարվա` 2014թ. տվյալներով, ընկերությունը թողարկել է 69.178 Outlander Sport մակնիշի ավտոմեքենա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր