ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+18 °C
Հենրիխը կողմնորոշվել է՝ մնալ, թե չմնալ «Բորուսիա»-ում
20:10, 27.07.2015 | mamul.am
8555 | 0
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանն անց է կացնելու գերմանական ակումբում։
«Առանցքային ֆուտբոլիստները մնում են թիմում։ Դա կարևոր գործոն էր իմ՝ «Բորուսիա»-ում մնալու որոշումն ընդունելու ընթացքում։ Ես կխաղամ այստեղ մինչև 2016 թվականը։ Հետագայում կերևա, թե ինչ կլինի»,- ասել է Մխիթարյանը։
Նշենք, որ 26-ամյա Հենրիխի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենթուս»-ը, «Լացիո»-ն և գերմանական մի շարք ակումբներ։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Հենրիխը 42 հանդիպում է անց կացրել «Բորուսիա»-ի կազմում՝ հեղինակելով 5 գնդակ և 4 գոլային փոխանցում։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր