ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+16 °C
Կորյուն Նահապետյանի նախարար նշանակումը ուշանում է երկու պատճառով. «ՀԺ»
09:58, 29.07.2015 | mamul.am
4215 | 1

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարի պաշտոնն արդեն 15 օր թափուր է, չնայած՝ Աժ կուլիսներում համոզված են, որ այդ պաշտոնում նշանակվելու է Աժ պատգամավոր, պաշտպանության, ՆԳ և ԱԱ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Կարծիք կա, որ Նահապետյանի նշանակումը ուշանում է երկու պատճառով: Նախ նա Երևանի թիվ 8 ընտրատարածքից է ընտրվել, և իշխանությանը ժամանակ է պետք վերջնական կողմնորոշվելու համար, թե ով է այստեղ լինելու պատգամավորի իշխանական թեկնածուն արտահերթ ընտրություններում, որովհետև պատգամավորի՝ նախարար դառնալուց հետո 40-օրյա ժամկետում այդ ընտրատարածքում պետք է տեղի ունենան նոր ընտրություններ: Նահապետյանի նախարար նշանակվելու պարագայամ թափուր են մնալու նաև Աժ՝ վերը նշված հանձնաժողովի նախագահի և ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնները, որոնք նույնպես զբաղեցնում է Նահապետյանը:

Մեր տեղեկություններով, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի համար քննարկվում է պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի, իսկ հանձնաժողովի նախագահի պաշտոնում Խոսրով Հարությանյանի թեկնածությունը: Չնայած այս քննարկումները շարունակվում են»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր