ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Հանրապետության տարածքը գտնվում է արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում
08:31, 30.07.2015 | mamul.am
6468 | 1
Հուլիսի 30-31-ին և օգոստոսի 1-3-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային` 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր