ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+22 °C
Կարելի է անգամ սովորական խանութից գնված հացից թունավորվել, եթե չպահպանվեն հիգիենայի կանոնները. սննդաբան
12:31, 02.08.2015 | mamul.am
3575 | 1

«Ցանկացած մթերք ամռանը կարող է թունավորման պատճառ դառնալ, եթե այդ մթերքը սանիտարահիգիենիկ կանոնների համաձայն չի պահպանվել»,- համոզված է սննդաբան Հասմիկ Աբովյանը: «Եթե մարդը շատ լավ ծանոթ լինի սանիտարահիգիենիկ կանոններին և լուրջ ընդունի դրանք, (շատերը ծանոթ են, բայց լուրջ չեն ընդունում), և պահպանի այդ կանոնները, նա զերծ կմնա սննդային թունավորումներից»,- լրագրողների հետ հանդպման ժամանակ ասել է մասնագետը: Նրա խոսքով՝ կարելի է անգամ սովորական խանութից գնված հացից թունավորվել, սկսած թեթև աղիքային խանգարումներից, վերջացրած սովորական դեղնախտով՝ հեպատիտ Ա-ով, որը կոչվում է՝ կեղտոտ ձեռքերի հիվանդություն:

Թունավորումներից խուսափելու համար, հիգիենայի կանոնները պահպանելուց բացի, Հասմիկ Աբովյանը նաև խորհուրդ է տալիս օգտագործել թարմ մթերքներ, իսկ թունավորման առաջին նշանների դեպքում անմիջապես դիմել բժշկին:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր